Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները ցանկություն են հայտնել՝ մեկնլու Բաքու՝ ՆԱՏՕ-ի «Rose Roth» սեմինարին մասնակցելու: Այդ մասին հունիսի 9-ին լրագրողներին հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը: Նրա խոսքով, հայկական պատվիրակությունը պատրաստ է մեկնել Բաքու՝ անվտանգության երաշխիքների դեպքում:

«Մենք առաջարկել են 2015թ. սեմինարը Երեւանում անցկացնելու մասին»,- ասել է Նահապետյանը:

Նշենք, որ հերթական սեմինարը կայանալու է 2014թ. հունիսին: Սեմինարներն անցկացվում են 1990-ից եւ միտված են ամրապնդելու Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերությունը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ: