Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Հաթայ նահանգի Իսքենդերունի (Ալեքսանդրետի սանջակ-խմբ) ծոցում, հունիսի 9-ին, 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Թուրքական Samanyolu կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի երկրաշարժերի հետազոտման ինստիտուտի տվյալներով հունիսի 9-ի առավոտյան՝ 06։38-ին, Հաթայ նահանգի Դորթյոլի շրջանից 15 կմ արեւմուտք, 17,6 կմ խորության տակ 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը խուճապ է առաջացրել Էրզինի, Դորթյոլի եւ Իսքենդերունի բնակիչների մոտ, ովքեր սարսափահար տներից դուրս են եկել եւ ժամերով մնացել փողոցում։
Նշենք, որ Հաթայ նահանգում է գտնվում Թուրքիայի միակ հայկական գյուղը՝ Վագըֆը։





























