Փրկարար ծառայությունը հունիսի 9-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի մոտակայքում՝ Սեւջուր գետի վրա կառուցված կամուրջը վնասվել է եւ վտանգ է ներկայացնում երթեւեկության համար. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Դեպքի մասին տեղեկացվել են Արմավիրի մարզի տրանսպորտի եւ կապի բաժնի պետը եւ ՃԿԿ-ում ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության պատասխանատուն:
Պարզվել է, որ « Մ-3» ավտոճանապարհի Վաղարշապատ-Մարգարա հատվածի 10-րդ կմ-ին «Սեւ ջուր» կոչվող կամրջի վրա առաջացել է մոտ 60 սմ տրամագծով անցք, որը վտանգ է ներկայացնում երթեւեկության համար:






























