Լիբիայի բարձրագույն սահմանադրական դատարանը երկրի նոր վարչապետի` Ահմեդ Մաայթիքի ընտրությունը հակասահմանադրական է ճանաչել, հաղորդում է France-Presse գործակալությունը:

Ընթացիկ տարվա մայիսին Լիբիայի խորհրդարանը, մեկ անգամ չեղարկելուց հետո, վերջնականապես հաստատել էր Ահմեդ Մաայթիքի նշանակումը երկրի վարչապետի պաշտոնին:

Լիբիայի նոր կառավարությունը պարտականությունների կատարմանն է անցել հունիսի 3-ին: