Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու է առաջադրվել ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանը: Նրա թեկնածությունն առաջադրել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Թունյանի թեկնածության քվեարկությունը ընթանում է հիմա եւ կավարտվի 14.30-ին: Թունյանը կփոխարինի Վալերի Պողոսյանին, որը 70 տարին լրանալու կապակցությամբ լքում է պաշտոնը:

Վալերի Պողոսյանը 1991-92 թթ. եղել է ներքին գործերի նախարար, 1992-93 թթ.` Ազգային անվտանգության ծառայության պետը, 1993-96 թթ.` խորհրդարանի խոսնակի խորհրդականը:  1996 թ.-ից՝ Սահմանադրական դատարանի անդամ:

Թունյանը դասավանդում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում` 2000թ.-ից: 2001-05 թթ. աշխատել է Արդարադատության նախարարությունում, 2005 թ.-ից` նախագահի աշխատակազմում: