Չի կարելի Հայաստանում տիրող իրավիճակի մեղքը միայն ներկայիս իշխանությունների վրա բարդել: Հայտարարությունը հունիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսին ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն է հնչեցրել` անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` վերջերս հրապարակված հոդվածում նշված հայտարարություններին:
Պատգամավորը կարծիք է հայտնել, որ հիմնադիր նախագահը պետք է իրերը «սեւի ու սպիտակի» բաժանելու փոխարեն կոնկրետ սխալներից խոսի: «Ես միշտ էլ մեծ հարգանքով եմ վերաբերվել բոլոր նախագահներին, սակայն այսօր, երբ առաջին նախագահը պետության քայքայման մասին է խոսում, դա, մեղմ ասած, ճիշտ չեմ համարում», - նշել է խորհրդարանականը` համոզմունք հայտնելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հասցեին հնչեցրած մեսիջն իրականում հանրությանն է ուղղված:
Հիշեցնենք` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունիսի 5-ին հրապարակված հոդվածում խիստ քննադատության է ենթարկել պետության ներկայիս ղեկավար Սերժ Սարգսյանին` արատավոր արտաքին քաղաքականության համար:





























