Եգիպտոսի նախարարների վարչակազմը՝ կառավարության ղեկավար Իբրահիմ Մահլյաբի հետ երկուշաբթի հրաժարական է տվել, հաղորդում է «Ալ-Ախրամ» տեղեկատվական կայքը:

Նախարարների վարչակազմի հրաժարականի անհրաժեշտությունը նոր նախագահի ընտրությունից հետո հաստատված է երկրի սահմանադրությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Իբրահիմ Մահլյաբի անցումային կառավարության երդման արարողությունը այս տարվա մարտի 1-ին է անցկացվել Հազեմ ալ-Բեբլավի կառավարության հրաժարականից հետո, ում քննադատել էին տնտեսության  ու անվտանգության ոլորտում կարգուկանոն հաստատելու անընունակության մեջ:

Կիրակի առավոտյան մայիսի վերջին արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթահ աս-Սիսին երկրի նախագահի երդում է տվել: