Ռուսաստանի ՔԿ-ում հերքել են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մտադրության մասին լուրերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով գերատեսչության ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի պաշտոնական հայտարարությունը:
Ըստ նրա`պետության բոլոր առաջնորդները, այդ թվում նաեւ` նախկին, անձեռնմխելիություն ունեն: Այսպիսով, 2008թ. Հարավային Օսիայի դեպքերի գործով միջազգային հետախուզում կարող է հայտարարվել միայն վրացի այլ պաշտոնյաների նկատմամբ, նշել է Մարկինը:
Հունիսի 9-ին մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակել, որ Սահակաշվիլիի եւ որոշ պաշտոնյաների նկատմամբ կարող է միջազգային հետախուզում հայտարարվել` 2008թ. դեպքերի գործով: Մարկինը հայտարարել է, որ Վրաստանի Գլխավոր դատախազություն Սահակաշվիլիի չներկայանալու դեպքում նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի:
«Ըստ քննության` Վրաստանի նախկին պաշտոնյաները, որոնց շարքում նաեւ Սահակաշվիլին է, պաշտպանության նախարար Կեզերաշվիլին, ներքին գործերի նախարար Մերաբիշվիլին եւ այլք, իրենց նպատակն էին դարձրել օսերի ոչնչացումը», — ՔԿ-ի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում գործակալությունը:





























