Հունիսի 10-ին Հայաստանի խորհրդարանի ոչ իշխանական ուժերի քառյակը կհրապարակի կառավարության նկատմամբ իր պահանջները: Այդ մասին հունիսի 9-ին լրագրողներին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Հայտարարությունը, որում կներկայացվի միասնական օրակարգը, քառյակը կհրապարակի վաղը՝ հունիսի 10-ին, 13:30-ին: Դիմումում հիմնականում կներառվեն ոչ միայն ներքին, այլեւ արտաքին քաղաքականությանը, մասնավորապես՝ Աստանայում, եվրասիական ինտեգրացիայի եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի պատվիրակության աշխատանքի վերաբերյալ կետեր:

Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ իշխանությանն ուղղված կտրուկ հայտարարություններով վերջին հոդվածը քառյակը չի քննարկել:

Հայտարարությունը կփոխանցվի նաեւ Հայաստանի կառավարությանը: Հարցին՝ արդյո՞ք դա անկնկալ կլինի նախարարների համար, Հակոբյանը հայտարարեց. «Չեմ կարծում, որ մեր իշխանություններին կարելի է ինչ-որ բանով զարմացնել: Սակայն դա, ամեն դեպքում, կփոխանցվի», - հայտարարեց Հակոբյանը: