Իրանի նախագահ Հասան Ռուհանիի՝ Անկարա կատարած այցի ընթացքում Թուրքիայում առաջին անգամ արարողակարգային ավանդույթ է խախտվում։ Իրանի նախագահը չի այցելելու Աթաթուրքի դամբարան։

Թուրքական Yeniakit կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում օտար երկրների նախագահների այցելությունը սկսվում է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան այցով, սակայն պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Իրանի նախագահ Հասան Ռուհանին խախտել է այդ ավանդույթը եւ չի այցելել Աթաթուրքի դամբարան։

Թուրքիայի նախագահի մամուլի պատասխանատու Ահմեդ Սեւերը Anadolu գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է, թե Թուրքիայի եւ Իրանի նախագահների հանդիպման արարողակարգային ծրագրում չի ներառվել Աթաթուրքի դամաբարան այցելությունը։