Ավստրալացի ոստիկանները հայտնել են, որ կոկորդիլոսի ստամոքսում մարդու մնացորդներ են հայտնաբերել: Իրավապահների փոխանցմամբ՝ կոկորդիլոսի զոհ է դարձել Կակադու ազգային պարկի այցելուն, որին կոկորդիլոսը բռնել է հենց նավակում:
Մոկ 5 մետր երկարությամբ ծովային կոկորդիլոսին գնդակահարել են 62-ամյա զբոսաշրջիկի որոնումների ժամանակ, որը անհետացել էր հունիսի 7-ին: Ընդհանուր առմամբ, ռեյնջերները գնդակահարել են երկու կոկորդիլոսի՝ տղամարդու վրա հարձակման վայրից 1,5 կմ հեռավորության վրա: Արտակարգ պատահարի ականատես է եղել թոշակառուի կինը, որդին եւ խորթ որդին, որոնք նրա հետ միասին զբոսնելիս են եղել նավակով, գրում է Associated Press-ը:
Ոստիկանությունն այս պահին ուսումնասիրում է տեղի ունեցածի բոլոր մանրամասները: Ընդ որում, տղամարդու հարազատներին անմիջապես զգուշացրել են, որ նրան կենդանի գտնելու հույսները շատ քիչ են: Եթե մարդուն չեն փրկում կոկորդիլոսի հարձակումից մի քանի րոպե անց, ապա հավանական է, որ նրան այլեւս չեն կարող փրկել, հաղորդում է Vesti.ru-ն:





























