Թաիլանդում Խաղաղության եւ կարգի պահպանման ազգային խորհուրդը գործող է ճանաչել ռազմական ռեժիմի ընդունումից հետո դադարեցված  օրենքները՝ ընտրությունների, քաղաքական կուսակցությունների եւ ազգային հանրաքվեի մասին, փոխանցում է Bangkok Post թերթը:

Թաիլանդում ռազմական հեղաշրջումը տեղի էր ունեցել մայիսի 22-ին: Դադարեցվել էր եւ ամբողջությամբ  չեղյալ հայտարարվել 2007 թ. Սահմանադրությունը` բացառությամբ Թաիլանդի միապետությանը վերաբերող երկրորդ մասի հոդվածների, փոխանցում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ Թաիլանդի ցամաքային զորքերի հրամանատար Պրայուտ Չան-Օչան հայտարարել էր, որ հակամարտող ուժերի հաշտեցման գործընթացը կտեւի մեկ տարի, միայն դրանից հետո կարելի է  համընդհանուր ընտրություններ անցկացնել: