Ավստրալիայի Պերտե քաղաքում ձերբակալել են 22-ամյա մի երիտասարդի, որը ոչ սթափ վիճակում անիվների վրա սառնարան էր վարում:
Իրավապահ մարմինները զննել են ոչ մեծ սառնարանի պարունակությունը եւ այնտեղ գտել ալկոհոլային խմիչքներ: Որտեղ էր ուղեւորվում երիտասարդն իր մոտո-սառնարանով, անհայտ է, հաղորդում է Lenta.ru-ն:
Ավստրալացուն ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու մեղադրանք է առաջադրվել:





























