Խորհրդարանական մեծամասնությունը պատրաստ է քառյակի կողմից ներկայացվելիք 12 առաջարկությունները քննարկման առնել: Լրագրողներին ուղղված հիշյալ հայտարարությունը հունիսի 9-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է հնչեցրել:
«Մենք կողմնակից ենք, որ այդպիսի հարցերը քննարկման դրվեն: Առաջարկություններին ծանոթանալուց հետո հենց այդպես էլ կվարվենք», - հայտարարել է Շարմազանովը:
Հարցին ի պատասխան, թե իր կարծիքով` հնարավո՞ր է` կետերից մեկը Սերժ Սարգսյանի հրաժարականին վերաբերի, ԱԺ փոխնախագահը նշել է. «Ես սուրճի մրուրով կանխատեսումներ չեմ անում»:
Հիշեցնենք` ոչ իշխանական ուժերի քառյակը հունիսի 10-ին խորհրդարանում 12 կետից բաղկացած առաջարկներ է ներկայացնելու իշխանությանը: Համապատասխան որոշումը քառյակի շրջանակում ընթացած քննարկումների արդյունքում է կայացվել:





























