Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` դադարեցվել է «Բիզնեսի եւ իրավունքի ոչ պետական կրթական հաստատության երեւանյան մասնաճյուղին» տրված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը: Նախարարի հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի համապատասխան եզրակացությունը:
Բուհի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների եւ պայմանների հետեւյալ խախտումների հիմքերով` հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական տարածքի /մարզադահլիճի մասով/, ուսումնամեթոդական ապահովվածության, գրադարանային-տեղեկատվական համակարգի, ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի, ամենամյա հաշվետվություն ներկայացնելու պահանջների մասով եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի կողմից առանց գործունեության թույլտվություն ստանալու իրավունքի հեռակա ուսուցմամբ գործելու հիմքով:





























