Թուրքիայի արեւելյան եւ հարավ-արեւելյան քրդաբնակ նահանգների խանութներում հայտնվել է «Խըլխալի» անունը կրող ձիթապտղի յուղեր, որոնք նախկինում արտադրում էին Մարդին նահանգի Դերիկի շրջանում ապրող հայերը։
Ինչպես տեղեկացնում է Al Jazeera-ի թղթակից Մահմուդ Բոզարսլանը, նախկինում հայերի կիրառած տեխնոլոգիայով ստացվող ձիթապտղի յուղը դարձել է Թուրքիայում գրանցված առաջին քրդական ապրանքանիշը՝ «Խըլխալի» անունով։
Հիշյալ ձիթապտղի յուղը «Խըլխալի» անունով պատենտավորած Հասան Թահսին Գուջումը նշել է, թե ձիթապտղի յուղի այդ տեսակը նախկինում արտադրել են Մարդինի Դերիկի շրջանում ապրող հայերը։ Նա նշել է, թե 1915-ին հայերի հեռանալուց հետո այդ տեխնոլոգիան մոռացության էր մատնվել եւ ինքը նպատակ ունի վերակենդանացնել այն։




























