Այսօր, ընտրական բարեփոխումների նպատակով քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու շրջանակներում, տեղի է ունեցել «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ` Մհեր Շահգելդյանի եւ Հեղինե Բիշարյանի հանդիպումը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ:

ՕԵԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ամրագրվել է երկու կողմերի պատրաստակամությունը ընտրական բարեփոխումների` մասնավորապես, 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ  միասնական օրակարգի ձեւավորման հարցում:

Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը նախաձեռնել է քաղաքական կոնսուլտացիաներ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ միջազգային կառույցների հետ` կապված ընտրական բարեփոխումների` մասնավորապես 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու հետ: