Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի Պիկտու շրջանում երկուշաբթի ռելսերից ընկել են պրոպանով վեց վագոններ, փոխանցում է CBC հեռուստաալիքը:

Դեպքի վայրից 2 կմ շառավղով տարածքը տարհանվել է: Վթարը տեղի է ունեցել ոչ խիտ բնակեցված տեղանքում` Ստելարտոն քաղաքից 20 կմ հեռավորության վրա: «Գազի արտահոսք չի գրանցվել, սակայն մասնագետներն այժմ ուսումնասիրում են գնացքն ամբողջությամբ», - հայտարարել է տեղի ոստիկան Սքոթ Մաքրեյը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դեպքի պահին գնացքում երկու մարդ է եղել` մեքենավարն ու օգնականը: Նրանք չեն տուժել: