Օբաման Սպիտակ տան դարպասներից դուրս է եկել եւ ոտքով գնացել մոտակա Starbucks սրճարան` մեկ գավաթ թեյ ըմպելու համար, գրում է The Washington Post թերթը:

Նշվում է, որ Օբամայի հետ սրճարան է ուղեւորվել նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուն, փոխանցում է Gazeta.ru-ն:

Տեսագրությունում երեւում է, թե ինչպես է Օբաման սրճարանից վերադառնալու ճանապարհին ձեռքով բարեւել անցորդներին եւ ողջույնի խոսքեր փոխանակել նրանց հետ: Նախագահին ուղեկցել է զինված թիկնազորը: