Նիգերիայի հյուսիսային Չիբոկ քաղաքի հարեւանությամբ առեւանգվել են 20 կին, որտեղ «Բոքո Հարամ» իսլամիստական խմբավորման գրոհայիններն ապրիլին առեւանգել էին 200 աշակերտուհու, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տեղի ավագներից մեկը հայտնել է, որ ռազմական համազգեստով տղամարդիկ կանանց ատրճանակի սպառնալիքի ներքո ստիպել են նստել բեռնատարները, այնուհետեւ տարել նրանց անհայտ ուղղությամբ:
Տեղի իշխանությունները քննում են առեւանգման գործը: Նիգերիայի բանակի ներկայացուցիչներն ասել են, որ իրենց այդ միջադեպի մասին ոչինչ հայտնի չէ:





























