Նովոսիբիրսկի օդանավակայանում 120 ուղեւոր տեղափոխող Boeing 737 ինքնաթիռ է վթարային վայրէջք կատարել: Տեղեկությունը ՌԴ ՆԳՆ ճանապարհային ոստիկանության Արեւմտասիբիրյան քննչական վարչության մամուլի ծառայությունն է տարածել:
«Տրանսաէրո» ավիաընկերության` Կիպրոսից Նովոսիբիրսկ չվերթ իրականացնող ինքնաթիռը Տոլմաչեւո օդանավակայանի վարյէջքի գոտում կորցել է թեւերի մեխանիկական հավասարակշռությունը, հաղորդում է Gazate.ru-ն:
Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Փաստի առնչությամբ ստուգումներ են ընթանում:





























