Հունիսի 6-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մուշի բաժին էր դիմել 77-ամյա Ռազմիկ Դ.-ն եւ հայտնել, որ իր շենքի նկուղում անհայտ անձն իր գրպանից բացահայտ հափշտակել է 222.000 դրամ եւ դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 46-ամյա Արտաշ Կ.-ն:

Գումարի մի մասն առգրավված է:

Արտաշ Կ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: