Հակաահաբեկչական գործողությունների գոտում նոր զոհերից խուսափելու նպատակով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուժային կառույցների ղեկավարներին հանձնարարել է բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծել այն խաղաղ բնակիչների համար, որոնք տարածքը լքելու ցանկություն կհայտնեն:

Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, Ուկրաինայի անվտանգության խորհրդի, ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության եւ ԱԻ պետական ծառայության ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ժամանակ Պորոշենկոն խաղաղ բնակչության տեղափոխությունը եւ բժշկական սպասարկումը կազմակերպելու, ինչպես նաեւ խմելու ջրով, սնունդով եւ բուժմիջոցներով ապահովված շարժական կետերի ցանց ստեղծելու հանձնարարություն է տվել: