Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման գրոհայինների ձեռքով Անվտանգության աջակցության միջազգային ուժերի հինգ զինծառայողներ են զոհվել: Հարձակումը կատարվել է երկուշաբթի:
Նույն օրը Ջելալաբադ քաղաքում ՆԱՏՕ-ի զորակայանի թիկունքում ծայրահեղականների հարձակման հետեւանքով չորս մարդ է զոհվել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ «Թալիբան» շարժման գրոհայինները հայտարարել էին երկրի տարածքում 2001թ.-ից գործող Անվտանգության աջակցության միջազգային ուժերի դեմ «ամառային հարձակումների» մեկնարկի մասին: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդաաջ ծայրահեղականները հաճախացրել են հարձակումները:





























