Լաս-Վեգասի ոստիկանությունը հայտարարել է, որ երեք մարդու, այդ թվում՝ երկու ոստիկաններին սպանած զույգը ոճիրը կատարել է ոստիկանության եւ կառավարության նկատմամբ ատելությունից դրդված:

Ջերադն ու Ամանդա Միլլերը սպանված ոստիկանների մարմինների վրա թողել են կեռխաչն ու Հադսդենյան դրոշը, իսկ այնուհետեւ սպանել են նաեւ երրորդ տղամարդուն ու ինքնասպան եղել:

Իշխանությունները հաղորդում են, որ զույգը, հնարավոր է, կապ է ունեցել հակակառավարական խմբավորումների հետ եւ ոստիկաններին վերաբերվել՝ որպես նացիստական ոգով կեղեքիչների, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հադսդենյան դրոշը ԱՄՆ-ի պատմական դրոշն է, որը ստեղծվել է XVIII դարում Հարավային Կարոլինայի քաղաքական գործիչ Քոլ Քրիստաֆեր Հադսդենի կողմից եւ հայտնի է եղել ամերիկյան հեղաշրջման տարիներին:

Դեղին ֆոնի կտորի վրա պատկերված է գունդ ու կծիկ եղած բոժոժավոր օձ՝ պատրաստ հարվածելու, իսկ դրա տակ մի գրություն՝ «Մի′ քայլիր իմ վրայով»: Այս դրոշը համարվում է ամերիկյան հայրենասիրության խորհրդանիշ՝ ազգի, որը պատրաստ է հարված հասցնել վտանգի դեպքում: