Ռուսաստանի Սախալինի մարզում այսօր՝ հունիսի 10-ին, ավտոբուսը բախվել է գնացքին, որի հետեւանքով զոհվել է 4, վիրավորվել 8 մարդ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների օպետաիվ շտաբի ներկայացուցչին:

«Վթարը տեղի է ունեցել Պորոնայի քաղաքային օկրուգում, Գաստելո բնակավայրի մոտ: Չորս զոհերից երկուսը երեխաներ են»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Հանգամանքները պարզվում են: