Հայաստանի համար հիմնական հարցը մնում է Եվրոպա, թե «խուժանամիություն» (նկատի ունի Մաքսային միությունն ու ԵՏՄ-ն-խմբ): Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, մամուլի ասուլիսում նշել է ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ հավելելով. «Եվրոպան ինչո՞ւ պետք է լինի խանդավառ, Հայաստանը ցույց տվեց, որ իր իշխանություններով Հայաստանը քաղաքական բոմժի կարգավիճակում է, իսկ բոմժին ինչո՞ւ պետք է հյուրընկալեն իրենց ընտանիք: Բոմժը բոմժ է բոլորի համար»:
Պարույր Հայրիկյանը խայտառակ ու ամոթալի է որակել հայաստանյան քաղաքական ուժերի դիրքորոշումն այս հարցում: Նրա խոսքով՝ հայաստանյան կուսակցությունները «թայֆաներ» են եւ ԿԳԲ մաս են կազմում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























