Արդեն երկրորդ օրն անընդմեջ պատգամավորների առավոտյան պահվածքը չի գոհացնում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Նիստերի առաջին ժամերին, մինչ գործից «բեզարած» պատգամավորները մեկ-մեկ լքեն դահլիճը, ներսում իրոք ակտիվանում են զրույցները:
Այս անգամ պատգամավորներին ձանձրացրեց ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի ելույթը` պետբյուջեի կատարման մասին: Ներածականի ժամանակ (որն ընթերցվում է ամեն տարի եւ որը հնաբնակ պատգամավորներն անգիր գիտեն), Գալուստ Սահակյանը, մի քանի րոպե համբերելով, դիմեց գործընկերներին. «Ես պիտի ասեմ, խնդրեմ, հոդորեմ, որ էստեղ չի կարելի կանգնել ու խոսել: Էստեղ կանգառ չի», -ասաց ԱԺ նախագահը, ապա հավելեց. «Ակտիվ պահեք ձեզ, բայց լուռ»:





























