Գյումրիի Ռիժկովի փողոցի 7-րդ շենքի մոտ, հունիսի 9-ին, ժամը 16.00-ին, «Ֆորդ-Մոնդեո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը նրան տեղափոխել հիվանդանոց ու ներկայացել բաժին:

Կատարվում է քննություն: