Հայաստանի ԱԺ ոչ իշխանական քառյակի (ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն») ներկայացուցիչները ԱԺ-ում ներկայացրել են իշխանություններին ներկայացված 12 կետից բաղկացած փաստաթուղթը:

Չորս ուժերի անունից հայտարարության տեքստը կարդացել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նրա հետ միասին հայտարարության մանրամասները ներկայացրել են ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն ռուստամյան ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Այդ 12 կետերն են.

1. Վերացնել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը,  հետ վերադարձնել  աշխատավարձից պահված գումարները, նոր համակարգը ձեւավորել կամավոր սկզբունքով:

2. Վերանայել տեսանկարահանող, լուսանկարահանող սարքերի, կարմիր գծերի  գործող համակարգերը, համայնքային բյուջեի տեսակարար կշիռը հասցնել 75 %-ի, սահմանված տուգանքների առավելագույն չափերը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 10 տոկոսը:

3. Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը:

4. Առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրերի համար  տրամադրվող վարկերի սուբսիդիան:

5. Գյուղատնտեսությունում տրված արտարժութային  վարկերը վերածել դրամայինի:

6. Հաստատել «Նաիրիտ»-ի վերագործարկման ծրագիրը, վերադարձնել աշխատավարձերը:

7. Բացառել «Որոտան» ՀԷկ-երի համալիրի  գույքի վաճառքն առանց Ազգային ժողովի համաձայնության:

8. Գործող տրանսպորտային համակարգում բացառել ուղեւորափոխադրումների բարձրացումը:

9. Ընդունել տնտեսական մենաշնորհները վերացնելու օրենսդրական փաթեթ:

10. Ընտրական օրենսգրքում անցկացնել փոփոխություննեեւ ր մյուս տարիներին ընտրություններն անցկացնել 100 տոկոս համամասնականով եւ հրապարակել ընտրողների ցուցակները

11. Ապահովել ընդդիմության մասին օրենսդրական փաթեթեի ընդունումը

12. Չստորագրել որեւէ համաձայնագիր, որով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կլինի անցակետ: