Երեւանի «Զատիկ» մանկատան սաների համար մանկական ժամանցային միջոցառում էին կազմակերպել Երեւանի քաղաքապետարանը եւ Ազատության հրապարակի տարածքում մանկական խաղային ժամանց կազմակերպելու ամենօրյա գործունեություն իրականացնող տնտեսվարողները։
Երեք ժամ շարունակ երեխաները հրապարակում հեծանիվ են վարել, օգտվել տրամադրվող խաղային բոլոր միջոցներից։ Կազմակերպիչները նաեւ քաղցրավենիք ու պաղպաղակ են հյուրասիրել սաներին եւ հոգացել, որ նրանց համար ամբողջ օրն անակնկալներով անցնի։
«Միջոցառումից հետո, երբ երեխաները վերադառնան «Զատիկ»՝ ճաշելու, նրանց կդիմավորենք տորթերով։ Ամառվա ընթացքում այդպիսի միջոցառումներ էլի ենք կազմակերպելու»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Արման Եդոյանը։





























