Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ինքն է ցանկացել, որ իր խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանն ազատվի աշխատանքից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մարզպետը:

«Ես հրաժարվել եմ իր հետ աշխատել, չեմ ուզեցել նմանատիպ անձնավորությունն իմ օգնականը լինի: Իրեն այդ մասին հայտնել եմ, ինքն էլ իր հոժար կամքով դիմում է գրել, ազատվել, ի՞նչ խնդիր կա դրանում»,- ասաց նա:

Մեր հարցին՝ արդյոք տեղյակ է, որ Լյուբիկ Չիբուխչյանը քաղաքական ապաստան է խնդրել Ադրբեջանից, Հովիկ Աբովյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, ուր էլ դիմի, իմ որոշման վրա չի ազդելու: Ես նման անձնավորության հետ չեմ աշխատելու»:

Նրա խոսքով՝ Լյուբիկ Չիբուխչյանը միակ աշխատողն է, որին ազատել է աշխատանքից, այլ կադրային փոփոխություններ առայժմ չկան:

Նշենք, որ Լյուբիկ Չիբուխչյանն այսօր է քաղաքական ապաստան խնդրել Ադրբեջանից: Պատճառն այն է, որ իր համոզմամբ՝ իրեն անհիմն են աշխատանքից ազատել, իսկ ծառայողական բնակարանը չի սեփականաշնորհվել: