Հայաստանի գլխավոր չարիքը Սերժ Սարգսյանի ռեժիմն է, ինչը որքան հնարավոր է շուտ պետք է տապալել: Այդ մասին հունիսի 10-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարել է Հայ ազգային կոնգրես դաշինքի ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ Կառավարութանը Հայաստանի խորհրդարանի ոչ իշխանական քառյակի («Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ Դաշնակցություն, ՀԱԿ «Ժառանգություն») կողմից ներկայացնելով 12 պահանջները:
Նա նշել է, որ քառյակը հասել է իր նպատակին՝ հրաժարական է տվել Տիգրան Սարգսյանի կառավարությունը. այժմ անհրաժեշտություն է առաջանում ձեւակերպել նոր օրակարգ:
«Հայ ազգային կոնգրեսի անունից ես կարող եմ հայտարարել, որ մենք շարունակում ենք Հայաստանի գլխավոր չարիք համարել Սերժ Սարգսյանի ռեժիմը: Իշխանության պետք է գա ազնիվ ընտրությունների արդյունքում հաղթանակած, ժողովրդի առաջ հաշվետու ուժ», հայտարարեց Զուրաբյանը:
Նշենք, որ պահանջները վերաբերվում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, «Նաիրիտ գործարանի վերականգնմանը», ճանապարհային կանոնների խախտումների համար տուգանքների վերանայմանը, 100%-ոց խորհրդարանական ընտրությունների համամասնական համակարգի անցմանը, ինչպես նաեւ ցանկացած միջազգային ինտեգրումից հրաժարմանը, որը կվնասի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միասնական տնտեսական տարածքին:





























