Հայաստանի ոչ իշխանական քառյակը դեռեւս համաձայնության չի եկել սահմանադրական բարեփոխումների շուրջ: Այս մասին հունիս 10-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» պատգամավորական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ներկայացնելով Կառավարությանը Հայաստանի խորհրդարանի ոչ իշխանական քառյակի («Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ Դաշնակցություն, ՀԱԿ «Ժառանգություն») կողմից ներկայացնելով 12 պահանջները:

Նրա խոսքերով, հենց այդ պատճառով բարեփոխումների հետ կապված հարցերը ներառված չեն այսօր կառավարությանը ներկայացրած 12 պահանջների ցուցակում: «Հայտարարության մեջ մենք ներառել ենք հարցեր, որոնք շուրջ միասնական օրակարգ է ձեւավորված», -հայտարարեց Զոհրաբյանը:

Նշենք, որ քառյակը հանրապետությունում կառավարման համակարգի ընտրության վերաբերյալ տարբեր հայացքներ ունի: Հ.Յ.Դ. Դաշնակցության կարծիքով, ներկայիս խորհրդարանական-նախագահական կառավարման համակարգից պետք է անցում կատարել խորհրդարանականի:

Քառյակի պահանջները վերաբերում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, «Նաիրիտ գործարանի վերականգնմանը», ճանապարհային կանոնների խախտումների համար տուգանքների վերանայմանը, 100%-ոց խորհրդարանական ընտրությունների համամասնական համակարգի անցմանը, ինչպես նաեւ ցանկացած միջազգային ինտեգրումից հրաժարմանը, որը կվնասի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միասնական տնտեսական տարածքին: