Դժվար էր սպասել նման արհամարհանք սեփական պետության հանդեպ, ինչպիսին արտահայտեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 29-ին Աստանայում: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, խորհրդարանում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով՝ զարմանալի էր, որ Հայաստանի պատվիրակությունը պատրաստ չէր, որ Ղազախստանն, ըստ էության, կսկսի պաշտպանել Ադրբեջանի շահերը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ նշել է, որ ՀԱԿ-ի մոտ Հայաստանի ապագայի վերաբերյալ անհանգստություն է առաջ եկել, երբ իրենք տեսել են, որ հայկական պատվիրակության ղեկավարը բարձր մակարդակով չի կարող մի խոսք ասել ի պաշտպանություն Հայաստանի շահերի: «Շատ վատ է, որ մենք ստիպված ենք այսպիսի հարցեր բարձրացնել»,-ասել է Զուրաբյանը:

Հիշեցնենք` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի` մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստին Նազարբաեւը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակի մասին էր հիշատակել, որտեղ Հայաստանին միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով Եվրամիություն ընդունելու կոչ էր արվում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, այդուհանդերձ, անտեսելով Ալիեւի նամակի մասին հիշատակումը, մեկ անգամ եւս բոլոր փաստաթղթերի` ամենակարճ ժամկետներում ստորագրման կարեւորությունն է ընգծել: