Տավուշի մարզպետի նախկին խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը մտադիր է քաղաքական ապաստան խնդրել Ադրբեջանից: Այդ սպառնալիքը Չիբուխչյանը ոչ առաջին անգամ է հնչեցրել, սակայն այսօր իր մտադրությունը ներկայացնում է՝ որպես կատարված փաստ:
Մասնավորապես պաշտոնից ազատված Չիբուխչյանը «Առավոտ»-ին տեղեկացրել է, որ BBC-ի միջոցով հայտարարություն է արել հարեւան երկրում ապաստան փնտրելու մտադրությամբ: Լյուբիկ Չիբուխչյանի՝ Ադրբեջանից ապաստան խնդրելու շանտաժը կապված է մարզպետի խորհրդականի պաշտոնից ազատուման հետ: Նախկին չինովնիկի ախորժակի մասին խոսքում Հայաստանի լուրեր- NEWS.am թղթակցին հաղորդած հետեւյալ արտահայտությունը. «Ես այնքան բան եմ արել Հայաստանի համար: Իմ նման տաղանդավոր մարդ ամբողջ աշխարհում չես գտնի»:
Նշենք, որ ավելի վաղ Չիբուխչյանը մի քանի տասնյակ նամակ է ներկայացրել է իր ծառայությունների եւ պահանջների շարադրմամբ: «Սպառելով» հնարավորությունները, նախկին չինովնիկը որոշել է ընդլայնել հետաքրքրությունների շրջանակը եւ աշխատել հարեւան երկրի համար: Եվ նույնիսկ շանտաժի միջոցով մարզի իշխանություններից ինչ-որ քայլերի հասնել:
Լուսանկարը՝ «Առավոտի»





























