Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ, 36-ամյա Արտյոմ Մ.-ն մեղադրվում է ինքնաթիռի մեջ բորտուղեկցորդուհուն ոտքով հարվածելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 11-ին: Արտյոմը, որը հոգեկան խնդիրներ ունի, Դուբայ-Երեւան չվերթով ժամանել է Երեւան: Ինքնաթիռի վայրէջքից 40 րոպե առաջ վերջինս կատարել է խուլիգանություն, ոտքով հարվածել է բորտուղեկցորդուհուն, ծխել է ինքնաթիռում, հայհոյել:

Արտյոմ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Մալաթիա եւ Սեբաստիա ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ: