«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՕԵԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանին մի քանի հարց ուղղեցինք կապված ԱԺ դահլիճում իր պատգամավորական աթոռի տեղի փոփոխության հետ։ Հիշեցնենք, որ Բոթոյանը հեռացել էր ՕԵԿ-ի իր տեղից ու տեղափոխվել անկախ պատգամավորների շարք։ Մեր զրույցում նա ասաց. «Դե էնտեղ է անկախ պատգամավորների շարքը, ես էլ տեղափոխվել եմ»։ Հարցին, թե ինչպես են հարաբերությունները ՕԵԿ մյուս պատգամավորների հետ, Բոթոյանը կարճ պատասխանեց. «Նորմալ»։ Իսկ մյուս հարցին, թե ՕԵԿ-ը ընդդիմությո՞ւն է, նա կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց. «Բա ի՞նչ է»։
Իդեպ, Բոթոյանի պատգամավորական տեղի փոփոխությունից հետո իր տեղը չի կարողանում գտնել նորաթուխ հանրապետական Վահրամ Մկրտչյանը. Բոթոյանին անկախ պատգամավորների շարք տեղափոխելու համար Մկրտչյանին հանեցին իր նախկին տեղից։ ՀՀԿ ցուցակով պատգամավոր դառնալուց հետո նրան տեղավորել էին անկախների շարքում, որովհետեւ ՀՀԿ հատվածում տեղ չկար։ Բոթոյանի՝ ՕԵԿ-ից դուրս գալուց հետո Մկրտչյանին վերջապես տեղափոխեցին հարազատ միջավայր, որովհետեւ Բոթոյանը նախկինում նստում էր ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի արանքում, եւ Մկրտչյանը, այդ տեղում հայտնվելով, կպավ Հանրապետականին։ Բայց այդ տեղում մնաց ընդամենը մեկ օր, որովհետեւ հիմա էլ տեղափոխել են պատգամավոր Արման Սահակյանի տեղը, Սահակյանին էլ բերել Բոթոյանի տեղը։ Տպավորություն է, թե ՀՀԿ խմբակցությունում Մկրտչյանին դրել են մալադոյի տեղ ու գանյատ են անում»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























