Ղազախստանի «Կարամանդիբաս» նավթահանքում պայթյուն է տեղի ունեցել, որը խլել է երկու մարդու կյանք, փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով հանրապետության ԱԻՆ-ը։
Վթարը տեղի է ունեցել վառելիքաքսուքային նյութերի մետաղական տարայում GPS տեղադրելիս, պարզաբանել են գերատեսչությունում։
Պայթյունի հետեւանքով եւս երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ տարբեր աստիճանի վնասվածքներով եւ այրվածքներով։





























