ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամաչում է ԱՄՆ-ի անկարողությունից, որն ի զորու չէ վերջ դնել երկրում հրազենային զենքի գործածմամբ գրեթե ամեն շաբաթ տեղի ունեցող զանգվածային սպանություններին։
ԱՄՆ նախագահը ելույթ է ունեցել հերթական միջադեպից մի քանի ժամ անց, որը տեղի էր ունեցել Օրեգոն նահանգում։ Անհայտ անձը կրակել էր դպրոցում, որի հետեւանքով զոհվել էր մեկ աշակերտ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ըստ Օբամայի՝ աշխարհում ոչ մի երկիր չի բախվում այսպիսի խնդրի։ Նա խոստովանել է, որ խիստ անհանգստացած է. խնդրի լուծումն այդպես էլ տեղից չի շարժվել։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Կոնգրեսի միջոցով հրազենի վերահսկողության վերաբերյալ ավելի խիստ օրենքներ սահմանելու իր բոլոր փորձերը բախվում են կոնգրեսականների մեծամասնության դիմադրությանը, որոնք ակնհայտ վախենում են Հրաձիգների ազգային ասոցիացիայի մասնակիցների զայրույթից։





























