Ռուսաստանը Ուկրաինայի կողմից գազի կանխավճարի մուտքագրման ժամկետը հետաձգվել է մինչեւ հունիսի 16-ի ժ. 10:00-ն, հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյուտներ Էթինգերի հետ հանդիպման ավարտին։
«Բրյուսելում կայացել են Եվրահանձնաժողովի եւ ռուսական պատվիրակության երկկողմ բանակցություններ։ Ռուսական կողմը ընդառաջ քայլ է կատարել՝ կառուցողական բանակցությունների համար։ Կանխավճարի ռեժիմը չի կիրառվելու վաղվանից, այն տեղափոխվել է հաջորդ երկուշաբթի (հունիսի 16)՝ առավոտյան ժ. 10-ին», - հայտնել է Միլլերը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ «Գազպրոմն» արդեն ստացել է համապատասխան հրահանգները»։
Միլլերն ընդգծել է, որ ռուսական կողմը չորեքշաբթի «ակնկալում է կառուցողական բանակցություններ» ուկրաինական պատվիրակության եւ Եվրահանձնաժողովի հետ:
ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի եւ Էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերի գիշերային բանակցությունները շարունակվել էին 2,5 ժամից ավելի։




























