Հազարից ավելի ակրոբատներ, ծաղրածուներ եւ կրկեսի այլ արտիստներ Մեխիկոյի փողոցներ են ելել՝ բողոքելով ներկայացումներին կենդանիների հետ հանդես գալու արգելքի դեմ։ Ըստ նոր օրենքի՝արգելված են առյուծների, վագրերի, անգամ շների հետ ներկայացումները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառաությունները։
Արգելքի հակառակորդները, որը գործում է ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ Մեքսիկայի մյուս քաղաքներում, ասում են, որ գործազուրկ կմնան ոչ միայն արտիստները, այլ նաեւ կրկեսի կենդանիները։
Իշխանության որոշման կողմնակիցները հայտարարում են, որ կենդանիների մշտական վարժեցումները եւ փակ բեռնատարներով տեղափոխությունները վնասում են վերջիններիս։ Օրենսդիրները միակ բացառությունն արել են դելֆինների մասնակցությանբ ներկայացումների եւ ցլամարտի համար։





























