Առնվազն տասը մարդ է զոհվել չինական Հույչժոու նահանգի ածխի հանքում գազի պայթյունի հետեւանքով, հաղորդում է Business Standart թերթը:
Տեղական իշխանությունների տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով կեսգիշերին: Այդ պահին հանքում աշխատել են 130 հանքագործներ, որոնցից 120-ին հաջողվել է փրկվել, հաղորդում է Gazeta.ru-ն:
Փրկարարները մահացածների մարմինները հանքից դուրս են բերել տեղական ժամանակովժամը 5:20-ին:





























