Փրկարար ծառայությունը հունիսի 10-ին, ժամը 22.24-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի թիվ 32 շենքի տանիքի կառուցատարրերը քամուց պոկվել եւ ընկել են ավտոմեքենաների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քամու հետեւանքով շենքի տանիքը պոկվել եւ ընկել է շենքի բակ (500 քմ):

Հրշեջ-փրկարարները մասնատել են շիֆերները եւ փայտյա կառուցատարրերը հեռացնելով դրանք անվտանգ տարածք (մոտ 150 քմ):