Քալիֆորնիա նահանգի Թորանս քաղաքում մեքենային բախված հեծանորդի պայուսակում հայտնաբերել են 91 սմ-անոց պիթոն, փոխանցում է KTLA-TV-ն: Ենթադրվում է, որ օձը պատկանում է թագավորական կամ գնդաձեւ պիթոն ցեղատեսակին:
Պարզ չէ, թե կենդանու տերը նրա հետ ուր էր ուղեւորվել: Վթարի հետեւանքով պիթոնը չի տուժել: Ըստ դեպքի վայր ժամանած ոստիկանների՝ օձն իրեն լավ է պահել, ոչ մեկին վնաս չի տվել: Օձին հանձնել են կենդանիների հարցերով զբաղվող գերատեսչությանը, փոխանցում է Lenta.ru-ն: Օձի տիրոջը տեղափոխել են հիվանդանոց՝ կողոսկրերի եւ անրակի կոտրվածքներով: Հեծանվի եւ մեքենայի բախման պատճառները պարզվում են:





























