Հունիսի 9-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Սարգիս Տ.-ին, որը ոստիկանության ծառայողների պահանջով գոտկատեղից հանել եւ ներկայացրել է «ԻԺ» տիպի գազային ատրճանակ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ ատրճանակը պատկանում է 1974 թ. ծնված Արա Գ.-ին, որի գիտությամբ Սարգիս Տ.-ն այն պահում է իր մոտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























