Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հունիսի 10-ին Բրյուսելում մասնակցել է Արեւելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը, որին քննարկվեցին 2013 թ. նոյեմբերին կայացած վիլնյուսյան գագաթնաժողովից հետո տեղի ունեցած զարգացումները եւ Արեւելյան գործընկերության ձեւաչափով հետագա աշխատանքները, ս.թ. հուլիսին կայանալիք ԱլԳ անդամ երկրների արտգործնախարարների նիստի օրակարգը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե փոխնախարար Նազարյանն իր ելույթում շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը՝ հնարավորինս զարգացնել Արեւելյան գործընկերության շրջանակներում Եվրոպական Միության հետ փոխգործակցությունը: