ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառման շրջանակում կազմակերպված հանդիսավոր հանդիպման ընթացքում խաղաղ երկինք է մաղթել Հայաստանին (ֆոտոռեպորտաժ):
Ռուս դիվանագետը ցանկացել է Հայաստանին բարգավաճ եւ ուժեղ երկիր տեսնել` հավելելով, որ դրա գրավականը երկու երկրի միջեւ համագործակցությունն է:
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը ողջունել է Ռուսաստանի` խաղաղ մտադրություններ ունեցող, ոչ մի կողմի հետ չմարտնչող եւ միայն սեփական շահերը պաշտպանող գերտերության կարգավիճակով վերածնունդը: «Տա Աստված` պատերազմ չլինի, եւ որ կարողանանք մեր համագործակցությունը շարունակել», - ասել է նա:
Հանդիպմանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիվանագիտական կորպուսի, ՌԴ պաշտպանության նախարարության, անվտանգության դաշնային ծառայության եւ Հայաստանի ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների ելույթներ են սպասվում:
Բացի այդ, Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառման շրջանակում ռուս օդաչուների` МИГ-29 ինքնաթիռներով խմբային եւ անհատական թռիչքներ են նախատեսվում:





























