Գազայի հատվածից գրոհայինները հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ: Իսրայելի լրատվամիջոցները փոխանցում են, որ հրթիռը պայթել է Իսրայելի հարավային Էշկոլ շրջանում, զոհեր եւ տուժածներ չկան: Հրթիռի պայթելու հետեւանքով վնասվել է Էշկոլ շրջանում գտնվող գույքը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դիտորդները նշում են, որ սա Գազայի հատվածի տարածքից արձակված եւ Իսրայելում պայթած երկրորդ հրթիռն է՝ ՀԱՄԱՍ շարժման մասնակցությամբ ամսվա սկզբից Պաղեստինի ազգային համաձայնության կառավարության ձեւավորման պահից ի վեր: ՀԱՄԱՍ-ը վերահսկում է Պաղեստինի ափամերձ անկլավը:





























