«Թալիբան» շարժման գրոհայինները Աֆղանստանի հարավ-արեւելքում գտնվող Գազնի նահանգի Կանդագար քաղաքի համալսարանի 34 դասախոսներից եւ ուսանողներից հինգին ազատ են արձակել: Տեղեկությունը նահանգապետի աշխատակազմն է տարածել:
Իշխանությունների հաղորդմամբ, թալիբները տեղական ցեղախմբերի ավագանիների ճնշմամբ են այդ քայլին գնացել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ներկայումս բանակցություններ են ընթանում` մնացած պատանդներին եւս ազատ արձակելու ուղղությամբ:
Հունիսի 10-ին ծայրահեղականները Քաբուլ-Կանդագար մայրուղու վրա կանգնեցրել էին ուսումնական հաստատության դասախոսական անձնակազմին եւ ուսանողներին հանգստի տեղափոխող ավտոբուսի ընթացքը եւ բոլորին պատանդ վերցրել: Դասախոսներից մեկը դիմադրության փորձի արդյունքում վիրավորվել է եւ, ազատ արձակվելուց հետո, հիվանդանոց տեղափոխվել:





























